«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաու Մենդեշը պայմանագիր է կնքել անգլիական «Բարնլիի» հետ։
19-ամյա ֆուտբոլիստի հետ անգլիական ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ Նախկինում Մենդեշը հանդես է եկել «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, իսկ կարիերան սկսել է հայրենիքում՝ «Կրուզեյրոյի» ակադեմիայում։
Հարկ է նշել, որ բրազիլացին դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել մեծահասակների մակարդակում: «Բարնլին» չկարողացավ պահպանել տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում, ուստի 2024/25 մրցաշրջանը թիմը կանցկացնի Չեմպիոնշիփում։
