Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդեսը պայմանագիր է կնքել «Կրուզեյրոյի» հետ:
14-ամյա Մենդեսը պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 6 տարով: Մենդեսը հանդես կգա «Կրուզեյրոյի» պատանեկան թիմում:
Մենդեսը հաջող փորձաշրջան է անցել ակումբում՝ ընդ որում չհայտնելով, որ հանդիսանում է Ռոնալդինյոյի որդին:
«Ֆուտբոլիստը հետաքրքիր որակներ ունի: Վստահ եմ՝ մոտ ժամանակներս մենք նրան կներառենք մեր պրոֆեսիոնալ թիմում»,- «Կրուզեյրոյի» երիտասարդական թիմի տնօրեն Ամարիլդո Ռիբեյրորի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: