«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին։ Վերջինս պատրաստակամություն էր հայտնել ճաշել Մեսսիի հետ:
«Կրիշտիանուն ինձ հրավիրել է ճաշի՞։ Խնդիր չկա: Ես միշտ ասել եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ խնդիրներ չունեմ, և մենք մտերիմ ընկերներ չենք եղել միայն այն պատճառով, որ թիմակիցներ չենք եղել։ Սովորաբար մենք հանդիպում ենք հանդիսավոր արարողություններին։ Դրանցից վերջինի ընթացքում մենք ավելի շատ շփվեցինք և ավելի մոտ էինք, քան երբևէ:
Չգիտեմ՝ համատեղ ճաշ տեղի կունենա, թե ոչ, քանի որ դեռևս հայտնի չէ՝ կհանդիպենք իրար՝ հաշվի առնելով այն փաստը, որ ապրում ենք տարբեր երկրներում, և մեզանից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները։
Բայց եթե դա տեղի ունենա, խնդիր չեմ տեսնում»,-ասել է Մեսսին։ Այս մասին հայտնում է Goal.com-ը:
