fbpx
Սպորտ

Ռոնալդուի տեղափոխությունը ներդրողների ցանկությունն էր․Բեպե Մարոտա

Բեպե Մարոտան մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերն ըստ որոց ամռանը «Յուվենտուսից» հեռացել է, քանի որ դեմ է եղել Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը։

«Սուտ է։ Գործադիր տնօրենները նման գործարքներ իրականացնելու համար գումար չեն ունենում։ Մենք պարզապես ակումբի նախագահ Անյելիին Ա և Բ ծրագրեր ենք ներկայացնել, իսկ նա հստակ ասել է, որ կարող ենք ձեռք բերել Ռոնալդուին։ Ռոնալդուի տեղափոխությունը ներդրողների ցանկությունն էր։ Ես միայնակ չէի կարող նման որոշում կայացնել։

Իհարկե, դեմ չեմ եղել Ռոնալդուի տեղափոխությանը։ Կրիշտիանուի հետ շփվելու ժամանակ եմ ունեցել։ Նա հաղթողի հոգեբանություն ունի և օրինակ է ծառայում մյուսների համար»,- Մարոտայի խոսքը մեջբերել է Football Italia-ն։

Հիշեցնենք,որ Բեպե Մարոտան այժմ «Ինտերի» գործադիր տնօրեն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ