Ռոնալդուն՝ ամենաարագ հարձակվող Ա Սերիայի այս մրցաշրջանում

Հրապարակող՝

Ռոնալդուն՝ ամենաարագ հարձակվող Ա Սերիայի այս մրցաշրջանում

Ամենադիտվածներ

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Ա Սերիայի ամենաարագ հարձակվողը Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Ընթացիկ մրցաշրջանում նրա առավելագույն արագությունը կազմել է 34,62 կմ/ժ:

Այս ցուցանիշով ֆուտբոլիստը զիջում է միայն «Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասին (35,41), :

Ռոնալդուն ամենաարագ խաղացողն է նաև «Յուվենտուսի» կազմում՝ գերազանցելով Դուգլաս Կոստային, Ալեքս Սանդրոյին և Դանիլոյին:

34-ամյա հարձակվողից հետո առավելագույն արագությամբ վարկանիշային ցուցակում են «Տորինոյի» հարձակվող Սիմոնե Ձաձան (34,56), «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին (34,46) և «Ատալանտայի» պաշտպան Բերատ Ջիմսիտին (34,26):

Ինչպես հայտնել էինք, Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ ընդգրկվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակում: ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը Միլանում տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

Ամենաթարմ