Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում առաջինն է

Forbes-ը ցուցակ է հրապարակել, որտեղ ներկայացրել է 2021/2022 մրցաշրջանի ամենաշատը վարձատրվող ֆուտբոլիստներին։

Դրանում այս անգամ առաջին հորիզոնականը զբաղեցրել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ Պարբերականի գնահատականներով՝ Ռոնին այս մրցաշրջանում կվաստակի 125 միլիոն դոլար։

Նույն կանխատեսումների համաձայն՝ արգենտինացի Լիոնել Մեսսին, ով զբաղեցնում է ցուցակի 2-րդ հորիզոնականը, կվաստակի 110 միլիոն դոլար։

Ցուցակում լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի Նեյմարը, ում համար կանխատեսվում է 95 միլիոն դոլարը։

Ամենաթարմ