CR7. Ռոնալդուն հրապարակել է իր ծծնդյան տորթի լուսանկարը

Հրապարակող՝

CR7. Ռոնալդուն հրապարակել է իր ծծնդյան տորթի լուսանկարը

Երեկ՝ փետրվարի 5-ին, ծննդյան 37-ամյակը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանո Ռոնալդուն։

Այս մասին նա հրապարակում է արել սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով նաև իր ծննդյան տորթը։

«Կյանքն ամերիկյան բլրակների նման է․ քրտնաջան աշխատանք, բարձր արագություն, հրատապ նպատակներ, բարձր պահանջներ․․․ բայց վերջում ամեն ինչ տանում է դեպի ընտանիք, սեր, ընկերություն, արժեքներ, որոնց շնորհիվ այդ ամենն արժեր։

Շնորհակալություն շնորհավորանքների համար։ 37, գնում ենք առաջ»,- գրել է Ռոնին։

Ամենաթարմ