Սնուկերի լեգենդ Ռոնի Օ’Սալիվանը հերթական անգամ գրել է սպորտային պատմություն՝ Չինաստանի Յուշան քաղաքում ընթացող World Open մրցաշարի քառորդ եզրափակչում գրանցելով 153 միավորանոց բրեյք։ 50-ամյա մարզիկը հանդիպման առաջին ֆրեյմում գերազանցել է Ջեյմի Բերնետի 2004 թվականից սահմանված 148 միավորանոց նախկին ռեկորդը՝ հասնելով պրոֆեսիոնալ սնուկերի պատմության մեջ ամենաբարձր արդյունքին։
Օ’Սալիվանը, ով 2025/26 մրցաշրջանում բավական համեստ արդյունքներ էր ցուցադրում, այս հաղթանակով ապացուցեց, որ դեռևս պահպանում է իր մարզավիճակը։ Ռայան Դեյի դեմ խաղում նա ոչ միայն գրանցեց պատմական բրեյքը, այլև 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Այս հաջողությունը կարևոր է նաև հաշվի առնելով առաջիկա աշխարհի առաջնությունը, որտեղ Օ’Սալիվանը ձգտելու է նվաճել իր ութերորդ տիտղոսը՝ դառնալով սնուկերի պատմության բացարձակ առաջատարը։

