Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում. էկոնոմիկայի նախարար

Հրապարակող՝

Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում. էկոնոմիկայի նախարար

Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հավելելով՝ ասաց. «Բարեբախտաբար, առաջին ազդանշանները, որոնք ստացվեցին երկու օր առաջ, շարունակություն չստացան, եւ ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կրտուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր ցուցանիշի: Ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա»,- նշեց նախարարը:

Ամենաթարմ