fbpx
Սպորտ

Ռունին՝ մանչեսթերյան թիմի մարզիչ դառնալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին, որը այժմ գլխավորում է «Դերբի Քաունթին», նշել է, որ կցանկանար մի օր դառնալ մանչեսթերյան թիմի մարզիչը:

«Ես չեմ գնացել բանակցությունների, որին ինձ կանչել էին: Ես միշտ եղել եմ մարդ, որը սիրում է մարտահրավերներ, սիրում է աշխատել և պայքարել։ «Դերբիի» խաղացողներին ասել եմ՝ «Ես ձեզ հետ եմ, վստահեք ինձ, ես կռվում եմ ձեզ հետ միասին»: Ինչպիսի՞ մարդ կլինեի, եթե առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանայի ակումբից։ Ես պայքարում եմ, որ թիմը մնա առաջնությունում, հավատարիմ եմ իմ խոսքերին։ Բայց «Էվերթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ինձ հոգեհարազատ ակումբներ են, և, իհարկե, ես կցանկանայի մի օր գլխավորել այդ թիմերից մեկը»,- Ռունիի խոսքն է մեջբերում Mirror-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ