ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուս բժիշկներն այցելել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախքան նրանց ժամանումը Մոսկվա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:
Ընդ որում, Պեսկովը չի նշել բժիշկների այցի նպատակը՝ ասելով, որ ինքն արձակուրդում է մինչև հունվարի 16-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները կայացել են հունվարի 11-ին Մոսկվայում Պուտինի նախաձեռնությամբ:
Այս մասին տեղեկանում ենք «Կոմերսանտ»-ից: