Ռուս փորձագետի կարծքով՝ ՌԴ-ը պետք է արդյունավետ դիալոգ ծավալի ՀՀ նոր իշխանությունների հետ

Հայաստանի նոր ղեկավարության հետ, որը վայելում է ժողովրդի աջակցությունը, Ռուսաստանը պետք է արդյունավետ երկխոսություն ծավալի: Մենք չպետք է սխալ քայլերով հայերին դրդենք ԱՄՆ-ի եւ արեւմուտքի գիրկը: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի փորձագետ, պատմագիտության դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի դիվանագիության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիկոլայ Պլատոշկինը:

Նրա հիշեցրել է, որ Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, հայ-թուրքական սահմանը պահպանում են ռուսաստանցի սահմանապահները, Ռուսաստանում բնակվում են շուրջ երեք միլիոն հայեր: «Ես այս հարցում ունեմ հստակ ընդգծված ռուսաստանամետ մոտեցում: Ես չեմ կարող ուղղակի ընդունել այն հայտարարությունները, որ Հայաստանում տեղի է ունենում երկրորդ Ուկրաինա, որտեղ շուրջ տասը հազար մարդ մահացավ: Ի՞նչ է, մենք նույն բանն ուզո՞ւմ ենք Հայաստանում», – հարցադրում է կատարել բանախոսը:

Պլատոշկինը հիշեցրել է, որ Հայաստանում անցած տարի մարդիկ դուրս եկան փողոց և հեռացրեցին օլիգարխիկ ռեժիմը, որը թաքնվում էր պրոռուսական հովանոցի տակ:

«Միայն թաքնվում էր այդ հովանոցի տակ, սակայն երբեք ռուսաստանամետ չի եղել այդ ռեժիմը: Իրականում անտեղ բոլոր ռուսաստանամետ գործիչները բանտերում էին: Իսկ մեր ղեկավարության շրջանում սկսվեցին հնչել հայտարարություններ, թե բա այնտեղ մեր մարդն էր, որը Գազպրոմում էր աշխատում և այլն, իսկ հիմա ամեն ինչ առանց մեզ արեք», – ընդգծել է փորձագետը և զարմանք հայտնել, որ ՌԴ ղեկավարությունն իր չկշռադատված գործողություննեով կարող է Ռուսաստանին շատ բարեկամաբար տրամադրված հայերին դրդի դեպի ԱՄՆ-ի գիրկը:

«Մենք դա՞ ենք ցանկանում: Մեզ քի՞չ է Ուկրաինան, ևս մեկ լարվածության գոտի ենք ուզում ստեղծել», – հարց է հնչեցրել Պլատոշկինը և հավելել, որ Ռուսաստանը պետք է արդյունավետ դիալոգ ծավալի ՀՀ նոր իշխանությունների հետ: «Ճիշտ կլինի խուսափել այդ ռիսկերից և ՀՀ նոր իշխանության հետ, որն ունի իր ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը, լավ հարաբերություններ հաստատել: Ավելին, նման ցանկություն ունեն ՀՀ նոր իշխանությունները», – հավելել է նա:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում երբեմն հնչող հակառուսական հայտարարություններին: «Որոշ մարդիկ, որոշ տեղեր, որոշ բաներ են խոսում: Ի՞նչ է, հիմարներ մեր երկրում չկա՞ն: Կան ու շատ-շատ», – ասել է նա ու անդրադարձել Գարգին Նժդեհի վերաբերյալ Ռուսաստանում առկա միակողմանի վերաբերմունքին: Փորձագետն ավելի հասկանալի լինելու համար մի շարք պատմական զուգահեռներ տարավ Հնդկաստանի ու այլ պետությունների հետ՝ վերջում խոսելով Նժդեհի՝ Հիտլերյան Գերմանիայի հետ համագործակցության մոտիվներց և անթույլատրելի համարելով նրան համեմատել այդ ֆաշիստական գործիչների հետ:

Աղբյուր՝ https://armtimes.com

Ամենաթարմ