fbpx
Զինված Ուժեր

Ռուսական բազայի օդաչուները հակառակորդին չեզոքացնելու վարժանքներ են արել Հայաստանի երկնքում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմական ավիախմբի օդաչուները Հայաստանի երկնքում անցկացրել են հակառակորդի օդային ուժերը չեզոքացնելու վարժանքներ, որոնց ժամանակ հասել են մինչև ստրատոսֆերա՝ մթնոլորտի վերին շերտ: Այս մասին հայտնել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

«Վարժական թռիչքների ընթացքում երիտասարդ օդաչուները կատարելագործել են ավիացիոն տեխնիկայով պարզ և բարդ պիլոտաժի հնարքներ անելու ունակությունները լեռնային տարածքում՝ միջին բարձրություններում, ինչպես նաև ավելի քան 12 հազար մետր բարձրության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մոտ 30 միավոր տեխնիկայի ներգրավմամբ վարժանքների ընթացքում ռազմական օդաչուները ՄիԳ-29 կործանիչ ինքնաթիռների զույգերով կամ առանձին միավորներով իրականացրել են հակառակորդի ինքնաթիռներին որսալու, ոչնչացնելու մանևրներ:

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիախումբը, հիշեցնենք, մտնում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մեջ և կոչված է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի օդային տարածքի պաշտպանություն ապահովելուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ