Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, որպեսզի միջին և հեռահար հրթիռների մասին պայմանագիրը փրկվի, հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ, չնայած Ժնևում խորհրդակցությունների ձախողմանը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է փրկել այդ պայմանագիրը:

