Ռուսական խորջրյա սարքում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր

Ռուսական գիտահետազոտական խորջրյա սարքում հրդեհ է բռնկվել: Интерфакс-ի փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով մահացել է ռազմածովային ուժերի 14 սուզանավորդ:

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ սարքը նախատեսված էր Համաշխարհային օվկիանոսի հատակի ուսումնասիրության համար և ծառայում էր Ռուսաստանի ռազմածովային նավատորմի շահերին:

Հրդեհը բռնկվել է բատիմետրիկ չափումներ իրականացնելու ընթացքում, ինչը իրենից ներկայացնում է հատուկ սարքավորումների միջոցով ջրային օբյեկտների խորությունների չափում:

Կատարվում է քննություն հրդեհի պատճառները պարզելու համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գիտահետազոտական խորջրյա սարքում հրդեհի հետևանքով 14 զոհվածների մեջ բարձրակարգ 7 կապիտան կա, ՌԴ 2 հերոս: Պուտինը պատահածը մեծ կորուստ է անվանել և ցավակցել զոհվածների ընտանիքներին, կարգադրել նրանց օգնություն ցուցաբերել։

Նշենք, որ սարքը նախատեսված էր Համաշխարհային օվկիանոսի ընդերքի ուսումնասիրության համար և ծառայում էր Ռուսաստանի ռազմածովային նավատորմի շահերին:

Ամենաթարմ