fbpx
Զինված Ուժեր

Ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին․ РИА Новости

Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսական ընկերություն: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Մայիսին հանրապետության պաշտպանության նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ մրցույթ էր հայտարարել: Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը:

Շուտով հայտնի էր դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց բացատրության: ORSIS-ը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, ինչի հետևանքով հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

«Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել էր… Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը», – ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին էր:

ՀՀ ՊՆ-ում հաստատել են քրեական գործի մասին տեղեկությունը:

«Հավելյալ տեղեկություն կհաղորդվի քննչական մարմինների աշխատանքի ավարտին»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ