fbpx
Աշխարհ

Ռուսաստանը կարողացել է հարթել համավարակի հետևանքները տնտեսության ոլորտում

Ռուսաստանը կարողացել է նախապես միջոցներ ձեռնարկել և հարթել կորոնավիրուսի համավարակի հետևանքները տնտեսության, ինչպես նաև սոցիալական ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկրի նախագահը նշել է, որ գլխավոր արդյունքը եղել է օգնության արդյունավետությունը և ժամանակին լինելը։

Վլադիմիր Պուտինը տնտեսական և սոցիալական ոլորտներին աջակցության համար ձեռնարկված միջոցառումների հարցով խորհրդակցության ժամանակ հայտարարել է․

«Ընդհանուր առմամբ, մեզ հաջողվում է դա անել։ Հարկավոր էր կոտրել համաճարակի տարածումը և նվազեցնել, հարթել դրա բացասական սոցիալական և տնտեսական հետևանքները»։

Նախագահը կարևորել է թե որքան շոշափելի և ժամանակին է եղել աջակցությունը երկրի քաղաքացիներին, ընտանիքներին, ձեռնարկություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ