ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը: Այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձեւերով:
«Այդ տարածքի պատկանելիությունը որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով շատ վաղուց: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Բնականաբար, ոչ մի երկիր չի փոխել իր դիրքորոշումը: Նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, որ Ղարաբաղը չի ճանաչվել, այն չի ճանաչել նույնիսկ Հայաստանը»,-հիշեցրել է Պեսկովը:
Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից: