Նիկոլ Փաշինյաննրը կողմնակից է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը․ Պեսկով

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ այսօր ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, անհեթեթ է որակել այն հարցադրումը, թե Հայաստանի քաղաքական գործընթացների մասնակիցները կարիք ունեն իրենց քայլերը ՌԴ նախագահի հետ համաձայնեցնելու:

«Ինքը՝ Ռոբերտ Սեդրակովիչը, Ռուսաստանի մեծ բարեկամ է և Հայաստանի շահի համոզված կողմնակից: Մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանում քաղաքական գործիչների գերակշիռ մասը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Մեզ համար գլխավորը դա է»,- շեշտել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանն այն քաղաքական գործիչներից է, որը կողմնակից է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

«Մենք հիմնվում ենք նրա արած հայտարարությունների վրա: Ինչպես գիտեք՝ Փաշինյանի և Պուտինի միջև ծավալվում է ակտիվ երկխոսություն: Գիտեք նաև՝ ինչ լարված աշխատանքներ են նախորդել եռակողմ հայտարարության ստորագրմանը: Ուստի (Ռուսաստանի և Հայաստանի միջև-խմբ.) հարաբերությունները իրապես արժեքավոր են»,- նշել է Պեսկովը:

Ամենաթարմ