fbpx
Իրավական

Կոռուպցիոն սխեմայի էությունը. «ռուսաստանաբնակ գործարարը» Թովմասյանի բաջանաղն է

Ինչես հայտնի է, վերջին օրերին բավականին շատ աղմուկ է բարձրացել արդարադատության նախկին նախարար (այժմ՝ Սահմանդարական դատարանի նախագահ) Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի մասին շրջանառվում են իրարամերժ և մանիպուլյատիվ թեզեր:

«Մոռացան», որ գործարարը բաջանաղն է

Այսպիսով, Hraparak.am կայքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, հարցազրույց է հրապարակել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի՝ Ռուբիկ Ղազարյանի հետ, որում նա հերքում է գլխավոր դատախազության երեկ տարածած հայտարարությունը։ Ղազարյանը հերքում է, որ իր անունով գրանցված տարածքը փաստացի պատկանում է Թովմասյանին։

Hraparak.am-ի հոդվածում, սակայն, Ռուբիկ Ղազարյանը ներկայացվում է որպես ընդամենը «Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար» և խոսք չկա նրա և Թովմասյանի բարեկամական կապերի մասին։

Դատախազությունը

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թովմասյանին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ արդարադատության նախարար եղած ժամանակ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Դատախազության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 2012 թ. փետրվարին Թովմասյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, «միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը»։

Կոռուպցիայի էությունը

Խոսքը Ալեք Մանուկյան փող. 8/1 շենքի առաջին հարկի տարածքի մասին է, որը, Fip.am-ի կողմից Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն, 2009-ից պատկանում է Թովմասյանի կնոջ՝ Լամարա Սամադի Խուդավերդյանի քրոջը՝ Սոնա Սամադի Խուդավերդյանին, և վերջինիս ամուսնուն՝ Ռուբիկ Նորիկի Ղազարյանին։

Վերջիններս, ըստ Հրայր Թովմասյանի, 1980-ականներից Հայաստանում չեն բնակվում։ Նրանք գրանցված են Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Բարնաուլ քաղաքում։

Հատկանշական է, որ տարածքի առքուվաճառքի ժամանակ որպես վաճառողի լիազորված անձ հանդես է եկել հենց Հրայր Թովմասյանը։ Իսկ վաճառողը 131 քմ տարածքը Թովմասյանի բարեկամներին վաճառել է ընդամենը 3 մլն դրամով (մոտ 8 հազար դոլար)։

Շարունակություն՝ Fip.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ