Ռուսաստանաբնակ հայազգի սամբիստ Դավիթ Հովհաննիսյանը, Արմավիր քաղաքից, ստացել է «Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ»-ի պատվավոր կոչումը։ Այս մասին հաղորդում է RusArmInfo-ն։
Ինչպես հայտնում է Կրասնոդարի շրջանի լրատվական ծառայությունը՝ Հովհաննիսյանին սպորտի վարպետի կոչում շնորհելու վերաբերյալ հրամանը ստորագրել է ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը։
Աղբյուրը նշում է, որ Դավիթ Հովհաննիսյանը մարզվում է Արմավիրում (Կրասնոդարի շրջանի)՝ Սամբոյի ու ձյուդոյի օլիմպիական պատրաստության կենտրոնում՝ մարզիչ Ոսկան Պողոսյանի մոտ։ Նա 2016 թվականին դարել է սամբոյի Եվրոպայի, իսկ 2018-ին Աշխարհի չեմպիոն։