Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին։
Նա գրել է, որ եթե մենք ունենք Ռուսաստանի նման «դաշնակից» ապա թշնամիներ մեզ պետք չեն։
«ՌԴ. արտգործնախարար Ս. Լավրովը արձագանքելով Հայաստանի համար գազի գնի նվազեցման հարցին՝ նշել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում և ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին», – գրել է Ֆիդանյանը:
Նրա դիտարկմամբ՝ սա փաստացի շանտաժ է, քանի որ ողջ աշխարհում նավթի և գազի գների գահավիժող անկման ֆոնին ռուսական կողմը ոչ միայն չի ցանկանում նվազեցնել գազի գինը այլև գազի գնի հարցը օգտագործում է որպես մահակ հայկական կողմի հետ հարաբերություններում, որպեսզի վերջինս կասեցնի Հայաստանում գործող ռուսական կորպորացիաների խայտառակ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ իրավական գործընթացները:
«Սա նաև վերջնական ի ցույց է դնում ռուսական կողմի իրական «դաշնակցային» դեմքը երբ աշխարհը գլոբալ ճգնաժամի փուլում է, իսկ իրենք բնավ նպատակ չունեն քայլեր իրականացնել, որպեսզի որևէ կերպ թեթևանա ՀՀ տնտեսական վիճակը: Հայաստանը որևէ կերպ չպետք է տեղի տա ճնշումներին և հստակորեն պետք է շարունակի պահանջներ առաջադրել ելնելով մեր պետական շահերից, ինչպես նաև պետք է շարունակի ռուսական կորպորացիաներում կոռուպցիոն սխեմաների բացահայտման գործընթացը: Բացի դա վաղուց ժամանակն է սկսել մտածել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քայլեր իրականացնելու», – ավելացրել է նա:
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2966591283390126