fbpx
Տնտեսություն

ՊԵԿ-ը մեքենաները դեռևս չմաքսազերծած անձանց վերջնաժամկետի լրանալու մասին է հիշեցնում

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որով վերհիշեցնում է մեքենաները դեռևս մաքսազերծման չենթարկած վարորդներին, որ ապրիլի 30-ին մաքսային մարմին ներկայանալու վերջնաժամկետն ավարտվում է:

«Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019թ-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019թ.-ին, պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020թ. ապրիլի 30-ը։

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին»:

https://www.facebook.com/petekamutner/photos/a.396344147128977/2801187726644595/?type=3&__xts__%5B0%5D=68.ARCPQo-VB4AKcV4OrQr6NXFGZpgdcHJGXj_PoGxbVq0VSDXzRzk7Sa9QAbFyvTydldYXrWIxNhrapOw26F4bmznjQwBVLpHu2AvtZ43iD067zGs4sjvd8cQ68vALCd253edJSx9Geb6T56gm1quQUrR7vhlGHrYtk4vgigXGF9rVtnj7LPS-UUXCMoCIlRSNUbHqwbpvDXzuvEyuRAYlf07PVm-kurAzVCGAmx3e28Gy_B8Yy24S5yzi2p4Yh8YjwOEJauqiGxRXj3nyPluCtKkbMMRVu68cFJIBgUWVzYaMIllIuUWtGt0lbYA84URVjfDem9DrRUYYHZ5SEGQX52z8iw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ