fbpx
Արցախ

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Արցախի ՊԲ-ի հաղորդագրությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, փաստացի, հաստատել է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը։

ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 11-ի առավոտյան ադրբեջանական կողմը հարվածային անօդաչու սարքեր է կիրառել Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։

ՌԴ ՊՆ-ն էլ իր տարածած հաղորդագրությունում արդեն նշում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ների միջոցով երկու հարված է հասցրել ԼՂ-ի զինված ուժերի ուղղությամբ։ Նշվում է նաև, որ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել, որ հետագա էսկալացում չլինի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ