Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրային հիվանդության 4,744 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասել է 961,493-ի:
Ռուսաստանում ապաքինված պացիենտների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մեկ օրում մեծացել է 2 456-ով, սա մայիսի 10-ից սկսած դուրս գրվածների նվազագույն թիվն է։ Ըստ տվյալների՝ արդեն ապաքինվել է ընդհանուր 773 095 մարդ, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 80,4 տոկոսը։
Հայտնենք, որ երկրում պանդեմիայի զոհ է դարձել 16,448 քաղաքացի:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: