fbpx
Սպորտ

Լոռի ՖԱ-ի մասնակցությամբ երկու հանդիպումները հետաձգվել են

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնել է, որ «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են:


«Հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի կողմից օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկված գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 24-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» և 3-րդ տուրի՝ օգոստոսի 29-ին նախատեսված «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ