fbpx
Աշխարհ

Ռուսաստանում պարզում են օդանավի միջադեպի պատճառները

Ֆրանսիական Քաղավիացիայի անվտանգության բյուրոն մասնակցելու է Մոսկվայի մարզում երեկ տեղի ունեցած օդանավի միջադեպի հետաքննությանը: Բյուրոյի երեք մասնագետներ, ինչպես նաև Airbus-ի խորհրդատուները այսօր կժամանեն դեպքի վայր: Այդ մասին բյուրոն հայտնել է Twitter-ում:

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ Росавиация-ի համաձայն՝ սև արկղերը չեն վնասվել և արդեն դուրս են բերվել ինքնաթիռից:

Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավը թռիչք էր իրականացնում Մոսկվա-Սիմֆերոպոլ երթուղով: Օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռը բախվել է թռչունների երամին, հրդեհ է բռնկվել, և շարժիչները շարքից դուրս են եկել: Օդաչուները ինքնաթիռն իջեցրել են մոտակա դաշտում: Վերջին տվյալների համաձայն՝ 76 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանց բոլորի վիճակը բավարար է: Օդանավում եղել են 230 ուղևորներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ