Ռուստամ Բադասյանի արձագանքը ՍԴ 4 դատավորների հայտարարությանը

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ։

«Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն եւ դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3191213760930037?__xts__[0]=68.ARAe79WfGUXZin9e-Ss40OLtm3aPfnUT7ElTbryFyRONXWXwc72FMUsNx0CKVoW1c90VrgBZZOuLr91uEmBJMHsoZEsSsvC9D3eMSvcEBnWnpX9L9pFUlqBI-NLoey4HWbpyHOAWm3owvPWMwgo4BNR_EjrL4EWh4TrOKoIX3PoZiQIDwodfVuwgEBBDRpQ26aVdHUfvbxNdtE9riyrLDXrXnbeeSz3ZF-gdn86Dl0D65Tlz5N8d3RZAYxfTzFfHGAlZSsP6S4lMpsmb_5vbqWdN5smMDtnVnGHJsDcvtTvAbgSTGsIjdBuAzl1LzCEt4MdSrXqcJ5uU4JoEEWk8qMLb&__tn__=-R

Ամենաթարմ