Այսօր «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» թեմայով համաժողովում ելույթով է հանդես եկել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով իր խոսքի մեջ ներառել է նաև ուղերձ դատավորներին։
«Այն դատավորները, որոնք բարեխիղճ կատարում են իրենց պարտականությունները, իրականացնում են արդարադատություն, ունենալու են նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ, ավելի ընդլայնված, քան հիմա ունեն և արդյունավետ իրենց լիազորություններն են իրականացնելու: Իսկ այն դատավորները, որոնք չեն իրականացնում արդարադատություն, ներկայացված է գործիքակազմ՝ կարգապահական վարույթների:
Նախատեսված են հստակեցումներ այսօր առկա հիմքերի մասով: Որևէ տրամադրվածություն դատական իշխանության նկատմամբ չկա և կարգապահական վարույթները, համապատասխան միջնորդություն ԲԴԽ-ին ներկայացվելու են միայն այն դեպքում, երբ մենք համոզված լինենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմն ապահովված է», – ասել է Բադասյանը։