Սա առաջին դեպքն է, երբ մեր երկրի ղեկավարի դիտողություն են անում, նա պատասխանում է․ Արա Պապյան

Հրապարակող՝

Եթե հանքերը նպաստեին երկրի զարգացմանը, ապա աֆրիկյան շատ երկրներ պիտի զարգացած լինեին. Արա Պապյան

Ամենադիտվածներ

«Ալիևն իր հայտարարությամբ ուզում էր Հայաստանի դեմ տրամադրել հիմնականում Ռուսաստանի ժողովրդին և ռուսական իշխանություններին՝ կապելով Նժդեհին ֆաշիզմի հետ, ներկայացնելով իբր նացիզմի գաղափարախոսության հիմնական կրող», – ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը ԱՊՀ երկրների առաջնորդների առջև, որտեղ Գարեգին Նժդեհին և Հայաստանը փորձել է ներկայացնել իբրև ֆաշիստներին հերոսացնող, նշեց քաղաքագետ Արա Պապյանը:

Քաղաքագետն ընդգծում է, որ, ըստ էության, դրա մեջ շատ-շատ փոքր ճշմարտություն կա այնքանով, որ Նժդեհը համագործակցել է գերմանական իշխանությունների հետ, բայց Նժդեհը և հայկական լեգիոնը երբևէ վստահություն չեն ունեցել գերմանաֆաշիստական ղեկավարության կողմից, և այն երբևէ չի օգտագործվել ռազմաճակատային պատերազմի ժամանակ կամ այլ նմանատիպ բաներում:

Պապյանի կարծիքով՝ հատկապես դրա իրավունքը չունի Ալիևը:

«Իր երկրում ադրբեջանական հանրապետության նախկին վարչապետ Ռասուլ Զադեի և՛ նամականիշներ կան, և՛ հուշարձան, և՛ պանծացում: Ռասուլ Զադեն էլ այն անձն է, որը այ իսկապես սերտորեն համագործակցել է նացիստների հետ, ստեղծել է 40 հազարանոց լեգիոն, և այդ լեգիոնն օգտագործում էին բոլոր պատժիչ գործողություններում, որտեղ մինչև իսկ գերմանացիները չէին ուզում իրենց ձեռքերն աղտոտել»:

Պապյանը հիշեցնում է, որ այս թեմայի շուրջ ժամանակին նույնպես եղել է նմանատիպ խոսակցություն, և ըստ քաղաքագետի՝ մեր սխալն այն է, որ փաստերով, լուսանկարներով պատասխան չէինք պատրաստել և չէինք հակադարձել Ադրբեջանին:

Անդրադառնալով Փաշինյանի պատասխանին՝ բանախոսը շեշտեց, որ այն մասամբ գոհացրել է իրեն, որովհետև այնուհանդերձ պատասխան եղել է:

«Սա առաջին դեպքն է, որ տեսնում ենք, որ երբ մեր երկրի ղեկավարին ինչ-որ դիտողություն են անում, նա պատասխանում է: Ես Ձեզ ուզում եմ հիշեցնել, երբ մենք Եվրասիական էինք մտնում, Նազարբաևի հայտարարությունը և ոչ միայն հայտարարությունը, նաև Ալիևի նամակի կարդալը և Սերժ Սարգսյանի բացարձակ լռությունն այն դեպքում, երբ որ ինքը հանգիստ կարող էր պատասխանել»:

«Ես կուզեի, որ ոչ միայն պաշտպաներ Նժդեհին, այլ նաև հակադարձեր՝ ասելով, որ ֆաշիզմի ջատագովը դուք եք, ձեր Ռասուլ Զադեն է, ձեր իշխանությունն է և ձեր հայրն է», – հավելեց քաղաքագետը:

Գրում է GalaTV-ին։

Ամենաթարմ