Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու խնդրին, ասաց.
«Բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք։ Որ աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, բա էս։ Իրենք թալանել են քաղաքացուն, բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է՝ ազգային արժեքների համար ես բռնություն եմ կիրառել։ Եթե էդպես է, երեկվա ակցիայից հետո իրավապահները պետք է պարզեն՝ էդ ակցիան ինչ-որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական և դա կազմակերպված ակցիա է։ Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որևէ մեկը թող մեր բարեկրությունը չշփոթի թուլության հետ»,-մեկնաբանեց վարչապետը։