fbpx
Աշխարհ

Սա դավաճանություն է հեղափոխությանը․ Սուդանի հարցով եռյակը մերժել է հեղաշրջման փորձը

Երեկ հայտնի դարձավ, որ Սուդանում ռազմական հեղաշրջում է մեկնարկել։ Կարճ ժամանակի ընթացքում ձերբակալվեցին երկրի վարչապետն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այսօր արդեն Սուդանի հարցով եռյակը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Նորվեգիան, հայտարարություն են տարածել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարությունը հրապարակվել է Պետդեպի կայքում։

Դրանում ասվում է, որ եռյակն անհանգստացած է տիրող իրավիճակով ու կոչ է անում ազատ արձակել բոլոր կալանավորվածներին։

Նշվում է, որ զինվորականների այդպիսի գործողությունները դավաճանություն են հեղափոխությանը, անցումային շրջանին և սուդանցի ժողովրդի օրինական պահանջներին։

Եռյակը սա անվանել է ժողովրդավարական ընտրությունները խափանելու փորձ ու կոչ է արել անհապաղ վերականգնել քաղաքացիական կառավարությունը։

Նշենք, որ Սուդանում անցումային շրջանն ավարտվում էր այս տարվա նոյեմբերին և պետք է կայանային ընտրություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ