Դավիդ Սիլվան հայտնել է, որ 2019/20 մրցաշրջանը վերջինը կլինի իր համար «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
«Սա կլինի իմ վերջին մրցաշրջանը «Սիթիի» կազմում: 10 տարին լիովին բավական է: Ի սկզբանե ակումբը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրս 2 տարով, բայց ես որոշեցի մնալ ևս մեկ տարի:
Սա լինելու է եզրափակիչ շրջապտույտը: Ես ընտանիք ունեմ, ուզում եմ նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել», – Սիլվայի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:
Նշենք, որ Սիլվան «Սիթի» էր տեղափոխվել 2010 թվականին «Վալենսիայից»: Նա «Սիթիի» կազմում 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է անգլիական լիգայի Գավաթը, 2 անգամ նվաճել է Անգլիայի Գավաթը, ինչպես նաև 2 անգամ դարձել է Անգլիայի Սուպերգավաթի հաղթող: