Հաստատվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը

Ամենադիտվածներ

Հաստատվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրության փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների քննարկումը, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են իրականացվել կանոնադրության մեջ:

Նիստի հաջորդ հարցը 2020-25թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների, ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն էր ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների կողմից: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև 2019 թվականին մշակման ենթակա ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ներկայացումը և հաստատումը: Արդյունքում խորհուրդը որոշել է հաստատել է ձեռնարկների ցանկը, որոնք կտպագրվեն ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգի նախագծի ներկայացմանը: Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հաստատվել է վերոնշյալ հայեցակարգը՝ իր գործողությունների ծրագրով, որը սեպտեմբերի կպիլոտավորվի գյուղատնտեսական մի քանի մասնագիտությունների գծով:

Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հավանության արժանացնել հայեցակարգը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ պիլոտավորման ընթացքում կարելի է վերանայել որոշակի դրույթներ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();