fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան և փոխել իշխանությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ երկիր և փոխել իշխանությունը։ Նա նման հայտարարություն է արել Rustavi 2 հեռուստաալիքի եթերում։

Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը կվերադառնա հայրենիք, եթե վստահ լինի, որ «Վրաստանի ակտիվ մասն ու ընդդիմությունը» կապահովեն իր համար երկրում ազատ տեղաշարժ գոնե 72 ժամով։

«Դա հանդիսանում է խաղաղ ճանապարհով իշխանափոխության սցենար»,-վստահեցրել է նա։

Նա նշել է, որ պայքար է մղում իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Նա երկրի ղեկավարոթյանը համեմատել է խելագարների հետ։

«Հիմա գլխավորն այդ խելագարներին առանց ողբերգության, բռնության ու զոհերի չեզոքացնելն է»,-Սաակաշվիլիի խոսքերը մեջբերում է «РИА Новости»-ն։

Սաակաշվիլին այժմ գտնվում է Նիդերլանդներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ