Սաակաշվիլին կոչ է արել քվեարկել Զելենսկու կուսակցության օգտին

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հրաժարվում է մասնակցել Ռադայի ընտրություններին, որոնք տեղին կունենան վաղը՝ հուլիսի 21-ին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին։ Նրա խոսքով՝ ինքը չի կարող թույլ տալ, որ նախագահի կուսակցությունն անհրաժեշտ տոկոսները չհավաքի՝ անկախ կառավարություն ձևավորելու համար։

«Զելենսկուն պետք է մեծամասնություն կազմելու հնարավորություն տալ՝ առանց հին քաղաքական գործիչներին զիջելու»,-հավելել է Սաակաշվիլին։

Նա նշել է նաև, որ իր որոշումն ուղեկցվել է բուռն քննարկումներով, բայց ինքը դա ճիշտ է համարում։

Ամենաթարմ