fbpx
Հասարակություն

Փոքր բիզնես ունեցողներին կթույլատրվի գործել առանց հարկերի. Փաշինյան

Հուլիսի 20-ին Գյումրիում անցկացվող «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի:

Վարչապետը հավելեց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը, որոնք գործում են Երևանից դուրս և չեն հատում 24 միլիոն դրամի շրջանառության շեմը։ Այս կարգավորումից կբացառվեն նաև նրանք, ովքեր առևտուրն անում են առևտրային կենտրոնների միջոցով։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ որպեսզի իշխանություններն իմանան՝ որքան է բիզնեսի շրջանառությունը, այդ բիզնեսը պետք է տպի ՀԴՄ կտրոններ, այլապես այն չի կարող համարվել այդ արտոնության շահառու։

Վարչապետը իր ելույթի ընթացքում նաև ասեց, որ հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։

«Սա նշանակում է՝ նրանք Երևանում ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են», – ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ տաքսի վարողներն, այնուամենայնիվ, պետք է լիցենզիա ստանան, ինչը նույնպես անվճար է լինելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ