Սադախլո-Բագրատաշեն անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Ամենադիտվածներ

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին հայկական և վրացական կողմերում կատարվում են ասֆալտի քանդման, հողային, բետոնացման, ամրանների հյուսման աշխատանքներ, ափային հենարանների շինարարություն։

Ըստ նախագծի՝ նախատեսված է կառուցել երկու զուգահեռ կամուրջ, յուրաքանչյուրը՝ երկու երթևեկելի գոտով և մայթով: Կամուրջներն ունենալու են 5 թռիչք, յուրաքանչյուրը՝ 32 մ երկարությամբ։ Կոնստրուկտիվ տեսակետից կամուրջն իրականացվելու է նախալարված երկաթբետոնե հեծաններով։ Կառույցի միջանկյալ հենարանների հիմքերը, ըստ նախագծի, նախատեսված է իրականացնել ցցային հորատման և բետոնացման եղանակով։ Կամուրջը համալրված է լինելու արտաքին լուսավորության և ջրահեռացման համակարգերով:

 

Ամենաթարմ