Հասարակություն
22:15 08/04/2020

ՌԴ սահմանային անցակետում հայ վարորրդների նկատմաբ իրականացվում են անօրինություններ

Տրանսպորտային և լոգիստիկայի մասնագետ, ինժիներ-շինարար Նորայր Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է  կատարել՝ դիմելով   Մարդու իրավունքների պաշտպանին  հայ վարորդների անունից․

«Ինչու՞ չի արձագանքում ՀՀ ՄԻՊ-ը
Իրացնելով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ՀՀ քաղաքացու իրավունքը, հայ վարորդների անունից դիմում եմ ՀՀ ՄԻ պաշտպանին.
Արդյո՞ք Դուք, որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, չեք նկատում, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող հայ վարորդների պաշտպանության համար: ՌԴ Հյուսիսային Օսեթիայի տարածքում սահմանային անցակետի բոլոր ծառայությունները և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նրանց նկատմամբ իրականացվում են հակաօրինական գործողություններ, որոնք ուղեկցվում են դրամաշորթությամբ, անհարկի սպասեցումներով, արհեստական խոչընդոտների ստեղծումով: ՀՀ իշխանությունները տալիս են միայն թերի լուծումներ, որոնք չեն տալիս որևէ էֆեկտ: Այն պատճառաբանությունները, որոնք կապված են ներկա համաճարակային իրավիճակի հետ, սին են, քանի որ այս թնջուկը չի լուծվում արդեն երեք տասնամյակ: Նախկինում այն չէր իրականացվում, որովհետև գործում էր կոռուպցիոն սխեմա, որի մասնիկն էր կազմում նաև փոխադրման գործընթացը: Սակայն այժմ այլ իրավիճակ է: Այն, որ պետության կողմից չեն իրականացվում համալիր ու նպատակային գործողություններ, ըստ իս, ունի երկու բացատրություն, կամ չեն տիրապետում ճանապարհներին տիրող իրավիճակին, կամ չեն կարողանում պաշտպանել ՀՀ քաղաքացիներին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
Այս իրականությունում վարորդների մասով խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված.
– Մարդու անօտարելի և անխախտելի արժանապատվությունը, որը մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է և որի հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
– Մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, արժանացնլով նրանց անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի:
– Սոցիալական բնույթի հանգամանքներից ելնելով և մեր պետության անգործության պայմաններում ճանապարին արժանանում են խտրական վերաբերմունքի:
– Անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը:
Լսեք մեզ, այլապես հասունանում է բողոքի և ընդվզման ալիք և ՀՀ ՄԻՊ-ը պարտավոր է դրան նախապես արձագանքել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ