Ազգային ժողովում ընթացան ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրությունները։ Տվյալ պաշտոնում առաջադրված էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցեցին 104-ը։ Նրանցից 53-ը կողմ էին քվեարկել, 50-ը՝ դեմ, իսկ 1 քվեաթերթիկ էլ ճանաչվել էր անվավեր։
Նշված արդյունքները բավարար չեն՝ ԱԺ փոխխոսնակի ընտրության համար։ Այսպիսով՝ կանցկացվեն նոր ընտրություններ։
Ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք կրկին առաջադրում են Սաղաթելյանի թեկնածությունը։

