Երեկ առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։
«Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։
Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս Մելիքյանի պնդմամբ՝ առավոտյան գյուղում կրակոցի ձայներ լսելի չեն եղել։
