Պաշտոնական տեղեկատվություն ենք ստանում սահմանային իրավիճակի մասին:
«Ողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում հանգիստ է եղել, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի։
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական ԱԹՍ-ն՝ Orbiter-3 տեսակի։ Այն խոցվել է ОСА-АКМ-ով, որը մոդեռնիզացրել են Հայաստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները:
Vիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմականում նկատվում է դրական դինամիկա, բացի մեկ վիրավորից, որի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հայկական կողմն անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում է հակառակորդի գործողությունները։ Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան համարժեք պատասխան։
Ոչինչ բացառել չի կարելի։ Իրադարձությունների դինամիկան կարող է շատ արագ փոխվել։
Հայկական Զինված ուժերը մեծ արդյունավետությամբ պայքարում են ամբողջ աշխարհում մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ-ների դեմ։
Ադրբեջանական զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել, անգամ հատուկ նշանակության զորքերը»: