main, .entry-content, .post-content { padding-left: 15px !important; padding-right: 15px !important; }.wp-block-columns, .wp-block-column, .wp-block-group { padding-left: 0 !important; padding-right: 0 !important; } } Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին – Azat TV

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հրապարակող՝

Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ դեկտեմբերի 13-ին դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

«Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-ֆրանսիական միջդատարանական ու իրավական երկխոսությանը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև համագործակցությանը՝ Արման Դիլանյանն արժևորել է բարեկամական կապերի ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Լույոն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը երկու երկրների սահմանադրական արդարադատության մարմինների հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու համար: Կողմերը երկուստեք կարևորվել են մոտ ժամանակաշրջանում բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

Դեսպան Լույոյի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի գործառույթները և դերակատարումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ