«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը դուբլ ձևակերպեց «Ատլետիկո» Մադրիդի հետ կայացած Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ խաղում։
Այս գոլով Սալահը պատմական ռեկորդ գրանցեց ակումբում։
Նա դարձավ «Լիվերպուլի» պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 9 խաղ անընդմեջ կարողանում է գոլի հեղինակ դառնալ։
Նշենք, որ Սալահը դուբլի շնորհվ դարձավ նաև ակումբի լավագույն ռմբարկուն ՉԼ-ում՝ շրջանցելով Սթիվեն Ջերարդին։ Վերջինս ակումբի կազմում ՉԼ-ում դարձել էր 30 գոլի հեղինակ, իսկ Սալահն արդեն խփել է 31-ը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» 3-2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։