Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը Instagram-ի իր էջում շնորհավորել է իր վաղեմի ընկեր, իսպանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Անտոնիո Բանդերասին։ Վերջինս առաջադրվել է «Օսկար 2020»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում «Ցավ և փառք» ֆիլմի համար։
Հայեքը, որը Բանդերասի հետ հանդես է եկել մի շարք ֆիլմերում, նաև հրապարակել է 1995 թվականի «Հուսահատը» ֆիլմից իր և դերասանի սևուսպիտակ լուսանկարը:
«Ավելի քան 20 տարի քեզ ճանաչելուց հետո հաճելի է տեսնել, որ կրկին ծաղկում ես: Շնորհավորում եմ «Օսկար»-ի առաջադրվելու կապակցությամբ»,-գրել է դերասանուհին:
https://www.instagram.com/p/B7RNP8DplzB/