Սալոնիկում Թուրքիայի հյուպատոսության վրա մոտ 50 դիմակավորված անձինք Մոլոտովի կոկտեյլներ և քարեր են նետել: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան. հաղորդում է diken.com.tr կայքը:
Սալոնիկի Արիստոտելի համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ հարձակում են գործել հյուպատոսության և հյուպատոսությունը պաշտպանող ոստիկանական ուժերի վրա: Վրա հասած լրացուցիչ ոստիկանական խմբերն արցունքաբեր գազ են կիրառել:
Մի ժամ տևած բախումներից հետո 15 մարդ բերման է ենթարկվել, 3-ը` ձերբակալվել: Դեպքի ընթացքում 4 մեքենա է այրվել:
Նմանատիպ սցենարով դեպք տեղի է ունեցել նաև մեկ ամիս առաջ: