fbpx
ՏՏ

Samsung-ը 3 մասի ծալվող սմարթֆոն կթողարկի

Samsung ընկերությունը երեք մասի ծալվող սմարթֆոն է մշակում։ ZDNet Korea-ն, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Samsung Display-ն արդեն պլանավորել է հատուկ ճկուն OLED վահանակների արտադրություն՝ նոր ծալվող սարք ստեղծելու համար։

Փաստացի, ապագա սարքը կստանա երեք անկախ էկրան, որոնք բացվելուց հետո կհավաքվեն մեկ մեծ էկրանի մեջ։ Ըստ աղբյուրի՝ հավանաբար, նոր սարքը կթողարկվի 2025-ին։ Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ կորպորացիան կարող է դադարեցնել մշակումն ու հետագա արտադրությունը. վերջնական որոշումը պետք է կայացնեն Samsung Electronics-ի ղեկավարները:

ZDNet Korea-ի մասնագետները նշել են, որ մինչև 2024-ի վերջ ծալվող սարքերի համար OLED էկրանների մատակարարումները կնվազեն 10%-ով։ Դա պայմանավորված է նոր ծալվող հեռախոսների մոդելների համեմատաբար ցածր պահանջարկով:

Եռակի էկրանով նոր սմարթֆոնը հավանաբար կլինի կորեական ապրանքանիշի ամենաթանկ ծալվող հեռախոսը։ Նաև 2025-ին Samsung-ը կթողարկի մի քանի սարքե, որոնք երկու մասից են ծալվում։

Նման սմարթֆոն արդեն գոյություն ունի շուկայում։ Huawei-ը սեպտեմբերին ներկայացրել է երեք տեղից ծալվող Mate XT սմարթֆոնը, որն արժե $2800։ Սակայն սմարթֆոնի էկրանի ծալքերը շատ նկատելի են նույնիսկ ուղիղ անկյան տակ էկրանին նայելիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ