fbpx
Աշխարհ

Սան Պաուլոյում եռօրյա սուգ է՝ դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել չորեքշաբթի Սան Պաուլոյում երկու չարագործների զինված հարձակման հետևանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ:

Ավելի վաղ Սան Պաուլո նահանգի ղեկավար Ժոաու Դորիան եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում ողբերգական միջադեպի կապակցությամբ:

Բրազիլիայի ղեկավարը Twitter-ում գրառում է կատարել․

«Ցավակցություն եմ հայտնում Սան Պաուլո նահանգի Սուզանու մունիցիպալիտետում դպրոցի վրա անմարդկային հարձակման զոհերի հարազատներին: Չարագործների այդ արարքը ցնցում է իր հրեշավորությամբ ու վախկոտությամբ»,- նշել է նա:

Դպրոցի երկու նախկին աշակերտներ՝ 17-ամյա Գիլիերմե Մոնտեյրոն եւ 25-ամյա Էնրիկե դե Կաստրոն, դիմակավորված կրթական հաստատության շենք են ներխուժել դասամիջոցին և կրակ բացել միջանցքներում գտնվող սովորողների վրա: Միջադեպի հետևանքով սպանվել է 6 աշակերտ և 2 աշխատակից: Չարագործներն իրենց հերթին ինքնասպան են եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ