fbpx
Իրավական

Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման վերաբերյալ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Օրենքով սահմանված կարգով Դավիթ Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ վերոնշյալ որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՊՎԾ մամուլի ծառայությունը:

Հիշյալ փաստաթղթում Ծառայության ղեկավարը նախ անդրադարձել է հանձնաժողովի կողմից կայացված որոշման իրավական հիմքերին, ինչի արդյունքում վեր են հանվել և վերլուծվել մի շարք իրավական նորմեր, որոնք հաստատել են նշյալ վարույթի՝ իրավական առումով չհիմնավորված լինելու հանգամանքը, անդրադարձ է կատարվել նաև ԵՊՀ ռեկտորի դիմումում արծարծված հարցերին, այդ համատեքստում ընդգծվել է, որ Ծառայության անունից հրապարակայնորեն բարձրաձայնված բոլոր հայտարարությունների հիմքում ընկած են եղել Պետական վերահսկողական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, հայտարարությունները կատարվել են հաշվի առնելով քննարկվող հարցի կարևորությունը, դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը և տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները, ընդ որում՝ համապատասխան հայտարարություններ կատարելիս Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից դրսևորվել է զսպվածություն և անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանում, մասնավորապես՝ վերջինիս կողմից բազմիցս նշվել է, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրավական գնահատական կտրվի իրավապահ մարմինների կողմից, իսկ խախտումներն ու դրանք կատարած անձանց շրջանակը որևէ կերպ չեն անհատականացվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ