Սպորտ

Սանչեսը իրեն բաց թողնելու խնդրանքով դիմել է Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ապագան դեռևս մշուշոտ է:

Միլանի «Ինտեր»-ը ցանկանում է վարձակալել Սանչեսին, իսկ մեկնարկած մրցաշրջանի ավարտին՝ ունենալ հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորություն:

Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, Ալեքսիս Սանչեսը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարության ներկայացուցիչներին և խնդրել է բաց թողնել իրեն: Ակնկալվում է, որ 30-ամյա հարձակվողի՝ «Ինտեր» տեղափոխության գործարքն ավարտին կմոտենա առաջիկա օրերի ընթացքում:

Ավելի վաղ չիլիացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված էր «Ռոմա»-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ